Եթե շարունակվի հնազանդ քաղաքականությունը, հաջորդ զիջումը լինելու է Սյունիքի միջանցքը․«Ապրելու երկիր»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

343072861_656113266263640_1509129691788638806_n

«Ապրելու Երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղակայման վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․

«Ադրբեջանը շարունակում է իր ամբարտավան քաղաքականությունը՝ արհամարհելով միջազգային պայմանավորվածություններն ու իրավունքը՝ շարունակելով թքած ունենալ բոլոր տեսակի համամարդկային արժեքների վրա։

Այսօր էլ Բաքուն անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում, ինչը 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպտագույն խախտում է։

120 000 արցախցու նկատմամբ այսօր իրականացվող սպիտակ եղեռնը պետք է արժանանա ամենախիստ արձագանքին, ու դրան հետևեն առարկայական գործողությունները։

Արդեն ավելի քան ակնհայտ է, որ «խաղաղության օրակարգը» այս իշխանությունների չիրականացված երազանքն է։

Եվ նրանց լուռ համաձայնությունն իրավիճակին ոչ այլ ինչ է, քան այն, որ «դեմոկրատիայի բաստիոնը» դարձել է ավտորիտարիզմի կամակատար, և եթե շարունակվի այս համակերպված հնազանդ քաղաքականությունը, հաջորդ զիջումը լինելու Սյունիքի միջանցքը, մեր պետությունն ու պետականությունը»։

--00—ՅՄ