Հարգում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Հունաստանի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

818fc65e-0f3e-42c8-b39c-3bb13a5bf530.jpg

Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է արել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի առնչությամբ։

«Մենք հարգում ենք Օսմանյան կայսրության ժամանակ բնաջնջված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Մեր պարտքն է պայքարել խտրականության բոլոր ձևերի դեմ, որպեսզի մարդիկ ապահով լինեն՝ անկախ իրենց ինքնությունից, ծագումից և համոզմունքներից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է Հունաստանի նախագահը։

--00—ԶՀ