Հայաստանում և Արցախում մենք իսկապես կանգնած ենք նոր նվաճողական պատերազմի վտանգի առջև․ Բուայե

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News 

բուայե

Պաշտոնական այցով գտնվելով Թայվանում՝ ցանկանում եմ հարգանքի տուրք մատուցել բոլոր հայերին, ովքեր ապրիլի 24-ին ոգեկոչում են Ցեղասպանության զոհերի հիշատակը։ Այդ մասին Twitter-ում գրել է Ֆրանսիայի Սենատի պատգամավոր Վալերի Բուայեն։

«Ես հիշում եմ Հայաստան և Արցախ կատարած իմ ճամփորդությունները, հատկապես 2021 թվականի ապրիլին, երբ փորձում էի կիսել ընտանիքների ցավը։ Թող որևէ մեկը մոլորության մեջ չընկնի, Հայաստանում և Արցախում մենք իսկապես կանգնած ենք նոր նվաճողական պատերազմի վտանգի առջև՝ Եվրոպայի դարպասների մոտ, որը սկսել է Թուրքիան։ Միշտ նույն բարբարոսությունները, միշտ նույն հանցագործությունները և միշտ նույն պասիվությունը արևմտյան ժողովրդավարության կողմից», - գրել է նա։ 

--00—ՍՊ