Պարույր Հովհաննիսյանը և Լուկաս Ֆուռլասը քննարկել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հարցը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

16824944482013.jpeg

Ապրիլի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի անդամ, Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուռլասի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հանդիպման ընթացքում Պարույր Հովհաննիսյանը և Լուկաս Ֆուռլասը անդրադարձ են կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգային իրավիճակին, ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարևորությանը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ նոր ոտնձգություններին, ինչպես նաև ընդգծվել է ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությանը։

Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցեր, այդ թվում՝ միջխորհրդարանական համագործակցությունը։ Պարույր Հովհաննիսյանը բարձր է գնահատել հայկական կողմի համար առաջնային նշանակություն ունեցող հարցերում Եվրոպական խորհրդարանի սկզբունքային դիրքորոշումը, որն արտացոլածլ է համապատասխան բանաձևերում և զեկույցներում։

--00—ԶՀ