Քրեակատարողական ծառայողի մոտից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

Քրեակատարողական ծառայողների ներգրավմամբ և պաշտոնեական դիրքի չարաշահմամբ զուգորդված արգելված իրերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում՝ ապրիլի 23-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, խուզարկության են ենթարկել նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Գ․ Թ․-ին։ Արդյունքում՝ վերջինիս պայուսակից հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս՝ առանց բաժանորդային քարտերի։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, Գ․ Թ․-ն բանավոր հայտարարել է, որ այդ հեռախոսներից մեկը իր սեփական օգտագործմանն է, իսկ երկուսը պետք է փոխանցեր դատապարտյալ Ա․ Խ․-ին։

--00—ԶՀ