ԼՂ-ում միշտ եղել են ռուսամետ տրամադրություններ, իսկ ՀՀ-ն չի փոխել արտաքին քաղաքականության վեկտորը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

արմեն

2020 թվականին ռուս խաղաղապահներն Արցախի բնակիչներին անվտանգության երաշխիքներ են խոստացել։ Արցախի բնակիչները վերադարձել են՝ նույնպես ականջալուր լինելով այդ երաշխիքներին։ Բայց էթնիկ զտումների սպառնալիքը գնալով ավելի առարկայական է դառնում։ Այդ մասին Հանրայինի Հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Գրիգորյանը կեղծ է անվանել ընդդիմության այն մեղադրանքները, թե տեղի ունեցածի համար մեղավոր են Հայաստանի իշխանությունները, որոնք սխալ են կառուցել հարաբերությունները Ռուսաստանի հետ: ԱԽ քարտուղարը նաև հայտարարել է, որ Ղարաբաղում միշտ եղել են ռուսամետ տրամադրություններ, իսկ Հայաստանը չի փոխել արտաքին քաղաքականության վեկտորը․

«Հայաստանի համար շատ կարևոր է, որ հայերն ապրեն Լեռնային Ղարաբաղում, և այնտեղ լինեն իրավունքների և անվտանգության երաշխիքներ։ Դրա համար բազմաթիվ քայլեր են արվում», - ասել է Գրիգորյանը։

Նա խոստովանել է, որ Ադրբեջանը փորձում է ուժով մղել խաղաղության համաձայնագրի իր համար շահավետ պայմանները։ Հայաստանը, գտնվելով ծանր վիճակում, փորձում է անվտանգության նոր երաշխիքներ գտնել։ 

--00—ՍՊ