Ում է աջակցելու Խաչատուր Սուքիասյանը․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

խս

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Նիկոլ Փաշինյանը թեպետ անցած շաբաթ կուսակցական ակտիվի հետ հանդիպման ժամանակ ազդարարել էր Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկը, հորդորելով` փոխանցել կուսակից ընկերներին, որ բոլորը պարտավոր են աշխատել ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանի հաղթանակի համար, սակայն իշխանական աղբյուրներն ասում են, որ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը «տակից» աշխատում է Ավինյանի դեմ, ավելին՝ անգամ սեփական թեկնածուն է ունենալու։

Հիշեցնենք, որ Ավինյանի եւ Սուքիասյանի հարաբերությունները լարվել են 2021-ի ԱԺ ընտրություններից առաջ, երբ Ավինյանը, նկատի ունենալով Սուքիասյանին եւ Գուրգեն Արսենյանին, հայտարարեց, թե դեմ է ՔՊ-ի ընտրացուցակում օլիգարխների ներառմանը, եւ հրաժարվեց ցուցակում տեղ զբաղեցնել։ Ի դեպ, Սուքիասյանն անգամ խնամու՝ Գագիկ Ծառուկյանի ռեսուրսը չի կարող տնօրինել՝ այստեղ Ավինյանի համար են աշխատելու, անկախ նրանից՝ Սուքիասյանն ում կպաշտպանի: Իսկ ԲՀԿ-ն կարծես հրաժարվել է սեփական թեկնածու ունենալուց:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

--00—ՍՊ