Փաշինյանը ՔՊ նիստում ներկայացրել է Կառավարության կատարողականը 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

քպ

Ապրիլի 27-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ։

Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի առանցքային կետերը և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։ Տեղեկանում ենք կուսակցության մամուլի ծառայությունից։

քպ

Կառավարության ծրագրի կատարողականի խորհրդարանական քննարկումների և դրանց հանրային արձագանքների մասին զեկույցով է հանդես եկել Վարչության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

--00—ՍՊ