Ալիևը Զանգեզուրի մասին շատ է հիշատակում, երևի մտածում է՝ Արցախի թեման «փակ է», անցնի Սյունիքին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

t

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ 

«Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները այսօր ծածանվում են Արարատ լեռան, Մռավի լեռների, Զանգեզուրի լեռների և Շուշիի վրա»,–նման հայտարարություն է արել Բաքվի բռնապետ Ալիևը այսօր թուրք մարզիկների հետ հանդիպման ժամանակ, որոնք մասնակցել են Հայաստանում կայացած Եվրոպայի առաջնությանը: 

Ալիևը փաստացի նշել է բոլոր այն տարածքները, որոնք Թուրքիան ու Ադրբեջանը իրենց ցեղասպան ու ագրեսիվ քաղաքականության հետևանքով զավթել են մեր ժողովրդից: Այսինքն՝ հպարտանում է ցեղասպան ու ագրեսիվ քայլերով: 
Իսկ Զանգեզուրի մասին վերջերս շատ է հիշատակում, երևի մտածում է Արցախի թեման արդեն «փակ է», պետք է անցել Սյունիքին...»։

--00—ՍՊ