«Ապրելու երկիր» կուսակցությունը միանում է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

ապրելու երկիր

«Ապրելու երկիր» կուսակցությունը բազմիցս հայտարարել է, որ Արցախը արդեն մի քանի ամիս է՝ գտնվում է էթնիկ զտման վտանգի առջև, ինչը տեղի է ունենում միջազգային հանրության հանդուժողականության պայմաններում։

Այսպիսով, կուսակցությունը միանում է Արցախի Հանրապետության քաղաքացիների պահանջին և իր անվերապահ աջակցությունն է հայտնում արցախցիներին՝ Արցախում Ադրբեջանի վարած հայերի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականության դեմ ուղղված պայքարին․

«Եթե այս հանրային դիմում-պահանջի հրապարակումից հետո՝ 7 oրվա ընթացքում հասցեատերերի կողմից գործնական քայլեր չձեռնարկվեն նշված կետերը կատարելու ուղղությամբ, մենք ստիպված ենք լինելու դիմել բոլոր անհրաժեշտ միջոցների ու մեթոդների՝ հայրենիքում ապրելու մեր իրավունքը, մեր երեխաների ապագան պաշտպանելու համար»։

Վստահ ենք, որ Հայաստանում և Սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայ միանալու է այս պահանջին։

--00—ՍՊ