Սպասվում է անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

եղանակ
Հանրապետության տարածքում`

Ապրիլի 29-ի ցերեկը, 30-ին, մայիսի 1-3-ը շրջանների զգալի մասում, 4-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևելյան՝ 5-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 30-ին կնվազի 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Ապրիլի 29-ի ցերեկը, 30-ին, մայիսի 1-3-ը, 4-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

--00—ՍՊ