Վիճաբանություն և դանակահարություն Մխչյան գյուղում գործող ռեստորանային համալիրում. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

Снимок
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 28-ին, խուլիգանություն է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 23:00-ի սահմաններում՝ «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ, «ձախ հարականջային շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ, իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Գոռ Մանուկյանն ու Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Գաբրիելյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ