Պռոշյան գյուղում հակասանիտարական ձևով խոշոր եղջերավոր անասունի մորթ են իրականացնում ու վաճառում միսը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

մորթ
Shamshyan.com--ը գրում է․ ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնյաները սիրում են հաճախակի, ամպագոռգոռ հայտարարել, թե իրենց աշխատակիցները տիրապետում են իրավիճակին և Հանրապետության ցանկացած վայրում, անգամ՝ սահմանամերձ հատվածներում եթե փնթի ձևով մորթ է կատարվում, ապա իրենք կարճ ժամանակում հասնում են նշված վայր և կանխում քաղաքացու կողմից հակասանիտարական պայմաններում իրականացվող մորթը։ 

Այսօր՝ ապրիլի 30-ին, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Երևանյան փողոցում, բաց երկնքի տակ, բառիս բուն իմաստով՝ ամենավերջին փնթի ձևով մորթ էր իրականացվում։ Իսկ ՍԱՏՄ-ի ծառայողները թող բավարարվեն սին ու դատարկ խոսքերով, թե իրենք պայքարում են նման խորթ երևույթների դեմ։

--00—ՍՊ