Այսօրվանից Հայաստանի պատմության թանգարանում կլինեն ժամային և սակագնային փոփոխություններ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

ee8ca489-1e15-40f8-aeb9-905f1c356951.jpg

Այսօրվանից՝ մայիսի 1-ից, Հայաստանի պատմության թանգարանում կլինեն ժամային և սակագնային փոփոխություններ: Այս մասին տեղեկացնում է թանգարանը:

Ժամային նոր գրաֆիկը հետևյալ տեսքն ունի.

Երեքշաբթի-կիրակի՝ 10։00-18։00

Ուրբաթ՝ 10։00-19։00 (Թանգարանը նշված ժամանակացույցով կգործի մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը):

Հրապարակվել են նաև տոմսերի արժեքները.

Մշտական ցուցադրության այցելության տոմս՝ 2500 ՀՀ դրամ

Մշտական ցուցադրության բացատրության տոմսեր՝ հայերենով՝ 4000 ՀՀ դրամ

օտար լեզուներով՝ 5000 ՀՀ դրամ

Կրթական ծրագրեր՝ 2000 ՀՀ դրամ

Այցելության տոմսի գինը 50 տոկոսով կզեղչվի՝

12 տարեկանից բարձր դպրոցականների,

ուսանողների,

Հայաստանի և Արցախի տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամների,

ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուների և փախստականների համար:

Մշտական ցուցադրության անվճար այցելության արտոնություն է սահմանվում՝

մինչև 12 տարեկան երեխաների,

Հայաստան ժամանած պետական պաշտոնական պատվիրակությունների անդամների,

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների,

Թանգարանների միջազգային խորհրդի անդամների /ԻԿՕՄ/,

թանգարանային աշխատողների,

երկկողմանի ծնողազուրկ 12 տարեկանից բարձր տարիքի երեխաների,

հատուկ խնամքի և կենցաղային սպասարկման կարիք ունեցող ծերերի,

Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցների /ՀՀ, և նախկին ԽՍՀՄ պետությունների հաշմանդամություն ունեցող 1-ին խմբի/ուղեկցող անձի հետ/ հաշմանդամություն ունեցող՝ 2-րդ և 3-րդ խմբերի /առանց ուղեկցողի/,

աղքատության /ընտանեկան/ նպաստի համակարգում ընդգրկված նպաստառուների,

բազմազավակ ընտանիքների 12 տարեկանից բարձր երեխաների,

ժամկետային զինծառայողների,

ՀՀ սահմանամերձ շրջանների 12 տարեկանից բարձր դպրոցական տարիքի երեխաների /նախօրոք ներկայացված հայտերի հիման վրա/,

լրագրողների՝ աշխատանքային բոլոր օրերին / անձը և կարգավիճակը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում/ համար:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը մուտքը կլինի ազատ։

Փոփոխությունների համար հիմք է ընդունվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության հրամանը:

--00—ԶՀ