Հետհեղափոխական Հայաստանում չենք կարող ասել՝ աշխատում ենք աշխատավարձի համար․ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

Պետական կառույցներում ՏՏ ոլորտի մասնագետներին տրվող ցածր աշխատավարձերում մենք պետք է հստակ փոփոխություներ անենք․ դրանք իսկապես շատ ցածր են։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։
Միևնույն ժամանակ, ըստ նախարարի, շատ կարևոր է վարձատրության վերաբերյալ մտածողության փոփոխությունը։

«Հարցն այն չէ, որ մարդը ցածր ստանա, այլ այն՝ թե հավասար պայմանների դեպքում ի՞նչ է մտածում՝ աշխատանքն աշխատավարձ ստանալու համար է, թե՝ միսիոներական։ Սրանք տարբեր մտածողություներ են և սրանք են խաղի կանոններն ամբողջությամբ փոխում։ Կարծում եմ, որ ՀՀ-ում հետհեղափոխական վիճակում, այսօր-վաղվա կռվի մեջ,  մենք չենք կարող ասել՝ աշխատում ենք աշխատավարձ ստանալու համար։ Կարող է միլիոններ ենք աշխատում, հարցն աշխատավարձի չափը չէ, այլ թե մտածողությունն ինչպիսին է»,- շեշտել է նախարարը։

Նորաստեղծ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության խնդիրների, բարձր տեխնոլոգիական ընկերությունների համար բիզնես միջավայրի ձևավորման և խաղի կանոնների ստեղծման, կադրերի պատրաստման, նրանց վարձատրման թեմայի շուրջ մանրամասները՝ ստորև ներկայացվող տեսանյությում։