«Արարատ»-ը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը Անդրեյ Չուխլեի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

1

Երևանի «Արարատ»-ը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը թիմի բելառուս կիսապաշտպան Անդրեյ Չուխլեի հետ, հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:

31-ամյա խաղացողը թիմին միացել էր ձմեռային ընդմիջան ժամանակ:

Ակումբը շնորհակալություն է հայտնել Չուխլեին ու հաջողություն մաղթել հետագա կարիերայում։