Հայ մարդուն չեմ հասկանում, Օպերայով ու Կասկադո՞վ ենք բավարարվելու, մեզ չի՞ հետաքրքրում Արցախը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

Մեծ զոհողություններով ու արհավիրքներով դարերից մի փոքրիկ հայրենիք է մեզ հասել, մի նշխար։ Այս ամենի արժեքը չենք կարողանում հասկանալ, չե՞նք ուզում այն պահել, ճղճիմ բաներով ենք զբաղված, փոխանակ անեն ինչ անենք, որ մեր հայրենիքը պահենք՝ չդառնանք քոչվոր: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը:

«Փաշինյանի ասածը, թե հնարավորություն չկա Արցախն Ադրբեջանի կազմում չճանաչել, նշանակում է՝ ավարտել Արցախի պատմությունը և ուրանալ այն բոլոր հերոսներին, ովքեր իրենց կյանքը տվել են հանուն այդ հողի: Այսօր ամեն ինչ արվում է, որ մտածենք, թե ժամանակին պատահական ենք հաղթել, մենք պարտվող ենք, պետք է զիջենք։ Արցախը թշնամուն տալը հանցագործություն է»,-նշեց Ներսիսյանը:

Անդրադառնալով հասարակության լռությանը և Արցախի հարցում պահանջատեր չլինելու վարքագծին՝ Տիգրան Ներսիսյանը նշեց, որ ողբերգություն է այն, որ հայ մարդը չի մտածում, թե ինչ է կատարվում Արցախում, իր համար կարևոր է, որ խնդիրը իր դռանը չի հասել. «Հայ մարդուն ուզում եմ հասկանալ՝ Օպերայով ու Կասկադո՞վ ենք բավարարվելու, դ՞ա է մեր երազանքը, մեզ չի հետաքրքրում՝ ի՞նչ է կատարվում Արցախում:

Այսօր մեր լինել-չլինելու հարցն է, մեր հասարակությունը հույսը ինչի՞ վրա է դնում, ամեն օր մենք տարածքային, մարդկային կորուստներ ենք ունենում: Հասարակության լռությունը տեսնելով՝ մտածում ես՝ միգուցե մեզ պետություն պետք չէ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ