Թուրք և ադրբեջանցի սպաները Վրաստանում մասնակցում են ռազմական դասընթացների

ԵՐԵՎԱՆՄԱՐՏԻ 19, 24News

.

Թուրք  սպաները մասնակցում են Թբիլիսիում  ընթացող ռազմական դասընթացներին,  որին մասնակցում են մի շարք սպաներ  տարբեր երկրներից։ Նշյալ երկրների ցանկում են ինչպես ՆԱՏՕ-ի անդամ երկրներ, այնպես էլ ՆԱՏՕ-ի անդամ դառնալուն հավակնողներ և ՆԱՏՕ-ի հետ համագործակցողներ։  Ռազմական դասընթացները տևելու են մինչև մարտի 29-ը։ 

Էրմենիհաբերի փոխանցմամբ դասընթացներին մասնակցում են  սպաներ մասնավորապես Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Ալբանիայի, Բելգիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Դանիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Մեծ Բրիտանիայի, Հունգարիայի,  Լատվիայի, Լիտվայի, Հոլանդիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սլովակիայի, ԱՄՆ-ի, Շվեդիայի և Գերմանիայի զինված ուժերից։

«Այս դասընթացները միտված են Վրաստանի պաշտպանունակության ուժեղացմանը։  Համատեղ դասընթացները որևէ կերպ ուղղված չեն երրորդ երկրի դեմ»,- նշել է Վրաստանի պաշտպանության փոխնախարարը:

Դասընթացների վերջին օրերին ներկա է գտնվելու նաև ՆԱՏՕ-ի  գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։