Սանոսյանն ու «Ռոսատոմի» տնօրենը քննարկել են «Նաիրիտ»-ում առկա վտանգավոր թափոնների վնասազերծման հարցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

344720911_3543056919275054_7334207126588268421_n

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Սպասսկիի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են «Ռոսատոմ» պետական կորպորացիայի համագործակցության ընթացիկ ծրագրերի և համագործակցության նոր ուղղություններին վերաբերող հարցեր։  Մասնավորապես Հայաստանի ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ծրագրի, Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցում, ինչպես նաև «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ում առկա վտանգավոր թափոնների վնասազերծման հետ կապված հարցեր։

հնյդյն

Նշվել է, որ նախապատրաստվում է ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ծրագիր։ Համապատասխան աշխատանքները կմեկնարկեն, երբ ՀՀ Կառավարության կողմից ծրագիրը կհաստատվի։

Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրով ներկայում ուսումնասիրման փուլում է նախնական տեխնիկակտնտեսական հիմնավորումը։

Ինչ վերաբերում է «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ում առկա թափոնների վնասազերծմանը, ապա համատեղ լուծումներ գտնելու նպատակով «Ռոսատոմի» ներկայացուցիչների հետ քննարկումները կշարունկվեն։

--00—ՅՄ