Մտել ենք ականապատ դաշտ, ինչքան քայլում ենք՝ ականները շատանում են. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

Պետք է արձանագրենք, որ միջազգային ռազմավարական իրադրությունն ուղիղ ազդեցություն ունի մեր տարածաշրջանում ռազամավարական իրադրության գնահատականի վրա, իսկ մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները նաև որոշակի ազդեցություն են ունեցել միջազգային իրադրության հետագա զարգացման վրա։ Այս մասին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, որ մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության համակարգերը դեֆորմացվել են կամ դեֆորմացված են․ «Ինչը նշանակում է, որ մենք առնչվում ենք լրացուցիչ անվտանգային մարտահրավերների հետ։ Այն համակարգը, որը պետք է ապահովեր մեր տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը չի գործում բավարար արդյունավետությամբ»,-հավելեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ մեր ռազմավարական խնդիրն է այդ դեֆորմացիայի արդյունքում առաջացած մարտահրավերները կառավարելը։

Կառավարության ղեկավարի խոսքով, խաղաղության հասնելու քաղաքական կամք կա․ «Խնդիրն այն է, թե որքանով կհաջողվի բանակցային գործընթացի արդյունքում ձևավորել խաղաղության այնպիսի պարամետրեր, որոնք կարող են ընդունելի լինել ՀՀ-ի ու ՀՀ ժողովրդի համար»։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ