Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը և Արա Ջորջ Քեթիբյանը պարգևատրվել են Մովսես Խորենացու մեդալով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

վ

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 23-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Հայագիտության զարգացման և հայապահպանության գործում ներդրած ավանդի համար Մովսես Խորենացու մեդալով պարգևատրել`

Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանին
Մխիթարյան միաբանության միաբան

Արա Ջորջ Քեթիբյանին սփյուռքահայ մտավորական»:

--00—ՍՊ