Գորիս-Տաթև ավտոճանապարհին «Mitsubishi Pajero Io»-ն գլորվել է ձորը․ կա տուժած

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

photo_2023-05-04_09-36-38

Մայիսի 3-ին, ժամը 23։51-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սատանի կամուրջ» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհի 32-րդ կմ-ին «Mitsubishi Pajero Io» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 50 մ):

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը, ով հոսպիտալացվել է Գորիս քաղաքի ԲԿ:

--00—ՅՄ