Պապիկյանն անակնկալ ստուգայցով եղել է ՊՆ N զորամասերում, հետևել դիրքերի կահավորման աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

photo_2023-05-04_12-14-25

Մայիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վաղ առավոտյան անակնկալ ստուգայցով եղել է ՊՆ N զորամասերում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից։

հբռֆտգ

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հրամանատարական կազմերի ուղեկցությամբ շրջել է զորամասերի տարածքով, հետևել օրվա կարգացուցակով սահմանված միջոցառումների իրականացման ընթացքին, զորանոցային պայմաններին և տվել համապատասխան հանձնարարականներ։

ւյհռտ

Ստուգայցի շրջանակում նախարարը հանդիպել է նաև մարտական հերթապահության պատրաստվող ժամկետային զինծառայողների հետ:

ըհնտդֆհ

Պաշտպանության նախարարը շրջել է զորամասերի տարածքում նոր կառուցվող շենք-շինություններում, հետևել շինարարական աշխատանքների ընթացքին:

եգըետռ

Նախարար Պապիկյանն այցելել է նաեւ առաջնագիծ, հետևել ինժեներական, դիրքերի կահավորման աշխատանքների ընթացքին:

--00—ՅՄ