Եթե հիմա իմ նկարներից սարսափած են, ինչ կլինի, երբ սկսվի քարոզարշավը. Թանդիլյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

Եթե ամսագրին տված հարցազրույցն իրենց մոտ այդքան սարսափ է առաջացնում, ապա ինչ կլինի երբ սկսվի նախընտրական քարոզարշավը։ Այդ տրամաբանությամբ պետք է արձանագրենք, որ «Ապրելու երկիր» կուսակցության գոյությունը մրցակցային առավելություն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ։ Այս մասին «Արթուր Թարխանյան կենտրոն» ՀԿ-ի հետ հուշագրի ստորագրումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

Խոսելով «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» խորագրով պահանջագրին միանալու մասին, Թանդիլյանը նշեց, որ նախաձեռնությանը միանալով ցույց ենք տալիս աշխարհին՝ գիտակցում ենք, թե ինչ է կատարվում մեզ հետ և նաև գիտակցում ենք, որ դա կատարվում է նրանց լուռ համաձայնության ներքո․ «Որովհետև պահանջագրի տեքստը կարդալիս պարզ է դառնում, որ այն ուղղված է նաև այն բոլոր պատասխանատուներին, որոնք 100 տարի առաջ ևս լուռ համաձայնություն էին տալիս Հայոց ցեղասպանությանը, իսկ այսօր արդեն Արցախի ժողովրդի էթնիկ զտման գործընթացին»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ