«Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահ գոտում 65-ամյա քաղաքացին հանկարծամահ է եղել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

1741470a-9095-4ca1-a646-72ae0a3621de.jpg

Երեկ՝ մայիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Ժամը 22։55-ի սահմաններում «Զվարթնոց» օդանավակայանի «Ավիաբուժ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ սահմանապահ գոտում դի կա, գրում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 65-ամյա Խաչատուր Խ․-ն է, ով Երևան-Մինվոդի 630 չվերթի հաշվառումից հետո անցել է սահմանապահ գոտի, որտեղ էլ ինքնազգացողությունը վատացել է և գրանցվել նրա կենսաբանական մահը։ 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 

--00—ԶՀ