ՊՆ N զորամաս ստուգայցի ընթացքում Սուրեն Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել սպայական կազմի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News  

 

Մայիսի 5-ին՝ ՊՆ N զորամաս ստուգայցի շրջանակում, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպայական կազմի հետ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Առանձնազրույցների ընթացքում նախարար Պապիկյանն անդրադարձել է ԶՈւ մարտունակության բարձրացմանն ու կարգապահության ամրապնդմանն ուղղված աշխատանքներին, ինչպես նաև սպաների ծառայությանն առնչվող մի շարք հարցերի:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը սպաների հետ զրուցել է նաև նրանց սոցիալ-կենցաղային պայմանների շուրջ: Ստուգայցի ընթացքում պաշտպանության նախարարը ճաշել է պարտադիր ժամկետային զինծառայողների հետ: Այնուհետև հերթական արձակուրդ մեկնող, ուսումնական գործընթացում աչքի ընկած զինծառայողներին նախարարը պարգևատրել է արժեքավոր նվերներով:

--00—ԶՀ