Իրանը և Սիրիան համատեղ հայտարարություն են տարածել Ռայիսիի պաշտոնական այցի արդյունքներով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

1110341

Իրանի Իսլամական Հանրապետությունը և Սիրիայի Արաբական Հանրապետությունը համատեղ հայտարարություն են տարածել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ Սիրիա պաշտոնական այցի արդյունքներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի նախագահի կայքում տարածված հայտարարության տեքստը:

Էբրահիմ Ռայիսին Սիրիա էր մեկնել այդ երկրի նախագահ Բաշար ալ Ասադի հրավերով: Նրա երկօրյա այցը տևել է մայիսի 3-ից 4-ը: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններն ընդլայնելու և ամրապնդելու միջոցները, տարածաշրջանում վերջին զարգացումները, ինչպես նաև ամբողջ աշխարհում տիրող իրավիճակը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ