Փաշինյանը կմասնակցի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին։ Այդ մասին նա հայտնել է Պրահայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

«Ես հիմա «այդ թեմայի» վրա եմ կենտրոնացած, փորձում եմ հասկանալ՝ ինչ խոսեմ և ինչի մասին լռեմ, որ չվնասեմ պետությանը,- ընդգծել է նա։  

--00—ՍՊ