ՌԴ-ում ՀՀ և ԱՄՆ դեսպանները հանդիպել են, անդրադարձել վաշինգտոնյան քառօրյա բանակցություններին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

դեսպանություն

Մայիսի 5-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՌԴ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Լին Թրեյսիին: Տեղեկանում ենք ՌԴ-ում ՀՀ դեսպանության տարածած  մամուլի հաղորդագրությունից։ 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում կայունության հաստատման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերի շուրջ՝ ընդգծելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրի դրույթների անվերապահ կատարումը։ Դեսպաններն ընդգծել են մայիսի 1-4-ը ԱՄՆ-ում կայացած վաշինգտոնյան եռակողմ բանակցությունների կարևորությունը:

ՌԴ-ում ՀՀ դեսպանն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ճգնաժամային իրավիճակի վրա՝ ընդգծելով, որ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը կոպտորեն հակասում է եռակողմ հռչակագրի 6-րդ կետին:

Մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

--00—ՍՊ