Գեղամ Մանուկյանը Ջերմուկում և Վայքում առանձնազրույցներ է ունեցել երկրում տիրող իրավիճակի շուրջ

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 6, 24News

հյդ

Այսօր մինչ «Հայաստան» խմբակցության պատգամավոր-գործընկերների մի խումբը Տավուշում էր, ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Սահակյանը և ես այցելեցինք Ջերմուկ և Վայք համայնքներ: Այդ մասինի ֆեյսբուքյան իր էջում գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը․

«Բնակիչների և զինակից ընկերների հետ ունեցանք առանձնազրույցներ, քննարկումներ մեր երկրի իրավիճակի շուրջ: Բոլոր զրույցներում թեման նույնն էր. երկրի անվտանգային խնդիրները, շրջափակված Արցախի Հանրապետությունը, սահմանը, թշնամու շարունակական ագրեսիվ դրսևորումները և դրան անհամարժեք պատասխանը: Եզրահանգումն անփոփոխ է՝ Դիմադրություն և այս իշխանությունների՝ օր առաջ հեռացում»,- նշել է նա։ 

--00—ՍՊ