Համահայկական 7-րդ խաղերի բացման արարողությունը տեղի կունենա Ստեփանակերտում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

Սպորտ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ անցկացվել է Համահայկական յոթերորդ խաղերի կազմկոմիտեի նիստը, որի ժամանակ քննարկվել է խաղերի կազմակերպման հետ կապված տարաբնույթ հարցեր, հստակեցվել է շահագրգիռ գերատեսչությունների կողմից իրականացվող աշխատանքների շրջանակը:

Համահայկական յոթերորդ խաղերն անցկացվելու են օգոստոսի 5-17-ը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում:

Այս տարի լրանալու է խաղերի անցկացման քսանամյակը և ակնկալվում է մարզիկների աննախադեպ մասնակցություն, ինչի մասին է վկայում նախնական հայտերի մեծ քանակը: Ծրագրում ընդգրկված են լինելու 17 մարզաձև, որից 14-ը օլիմպիական են: