ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
Հայկական կողմը մտադիր է հետևողական աշխատանք իրականացնել Ադրբեջանի տարածքում հայտնված Հայաստանի եև Արցախի քաղաքացիների իրավունքները պաշտպանելու, նրանց ազատելու համար: ԱԳն-ում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն է արել ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով Տավուշի բնակիչ Կարեն Ղազարյանի ճակատագրի մասին հարցին, որը Ադրբեջանի իշխանության կողմից դատապարտվել է 20 տարվա ազատազրկման, ապա հավելել, որ աշխատանք է տարվում, որը, սակայն, դեռ հանրային քննարկման համար նախատեսված չէ:
Ադրբեջանում փաստացի գերության մեջ են երեք հայեր՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչ Արսեն Բաղդասարյանը, Հայաստանի բնակիչներ Կարեն Ղազարյանը եւ Զավեն Կարապետյանը:
«Բոլոր երեք դեպքերով մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության եւ ազատման համար աշխատանք է տարվում», - ասել է Նաղդալյանը: