ՀՀ-ին կոչ ենք անում բարի կամք դրսևորել,ավելի շատ ջանքեր ներդնել հարաբերությունների կարգավորման համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

24875836_0_0_1600_901_1920x0_80_0_0_82d54fff3c9beb7568e26ef0f437228e

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանին կոչ է արել բարի կամք դրսևորել և ավելի շատ ջանքեր գործադրել երկրների միջև հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումների համար։

«Ես իմ գործընկերոջը զեկուցեցի տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրավիճակի մասին և խոսեցի խաղաղության օրակարգի բարելավմանն ուղղված Ադրբեջանի ջանքերի մասին, ներառյալ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների վերջին փուլը։

Ազատագրված տարածքներում վերականգնողական աշխատանքներ, տրանսպորտային հաղորդակցությունների բացում. այս բոլոր հարցերը նույնպես օրակարգում են»,-ասել է Բայրամովը լիտվացի գործընկեր Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ Վիլնյուսում կայացած ճեպազրույցում։

--00—ՅՄ