Գեղամ Գևորգյանը մեկնել է Սկոպիե

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

15112401_0_0_1178_664_1920x0_80_0_0_ca934e409e898efd1632abff33410d03

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Հյուսիսային Մակեդոնիայի մրցակցային մարմնի ղեկավար Վլադիմիր Նաումովսկու  հրավերով աշխատանքային այցով մեկնել է Սկոպիե:

Այցի շրջանակում երկու երկրների մրցակցային մարմինների միջև մրցակցության օրենսդրության կիրարկման և մրցակցային քաղաքականության ոլորտում համագործակցության մասին հուշագիր կստորագրվի։

Հանդիպման ընթացքում կքննարկվեն համագործակցության զարգացման երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, կներկայացվի Հայաստանի մրցակցային մարմնի փորձը e-Compete թվային հարթակի ներդրման վերաբերյալ:

--00—ՅՄ