Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուրի»՝ քաջորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

ՍՍ

Հարգանքի տուրք՝ Հայրենիքի ազատության և անկախության համար նահատակված հերոսների հիշատակին

Այսօր՝ ագրեսոր թշնամու դեմ Արցախյան ազատամարտում հերոսաբար պայքարած և ազգային բանակի միջուկը դարձած Երկրապահի, ինչպես նաև 1992 թվականին Շուշիի ազատագրման ու Ստեփանակերտի պաշարման ավարտի օրը, Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում` Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը։

Հավերժ փա´ռք Հայրենիքի նվիրյալ նահատակներին, Երախտագիտությո´ւն ազատության և անկախության պայքարի մարտիկներին:

--00—ԱՊ