Այո', մասսայական դասալքություն եղել է, պետությունը համապատասխան քայլեր չի արել. Տիրան Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

Այո', մասսայական դասալքություն եղել է, պետությունը համապատասխան քայլեր չի արել։ Այս մասին այսօր Գրիգորի Խաչատուրովի գործով ընթացող դատական նիստի վճռին սպասելի դատարանի առջև հայտնեց ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին՝ Աննա Հակոբյանի այն պնդմանը, որ 44-օրյա պատերազմի ընթացքում 11 հազար դասալիք ենք ունեցել։

«Վիրավորական բան չեմ ուզում ասել, բայց տեսեք, եթե ես բժիշկ չեմ, ուրմեն բժշկությունից չպետք է խոսեմ։ Մարդը եթե փոքր բարոյականություն ունի, չպետք է քիթը խոթի էն հարցերի մեջ, որոնք իրեն չեն վերաբերվում»,  -  արձագանքելով Աննա Հակոբյանի՝ 11 հազար դասալիք ունենանու հանգամանքին՝ նշեց Տիրան Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ