Ուրախ էի նախարարի հետ քննարկել մեր ամուր համագործակցությունը․ ԱՄՆ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

1

ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ երեկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ:

«Ուրախ էի նախարարի հետ քննարկել մեր ամուր համագործակցությունը կրթական, մասնավորապես՝ անգլերենի խորացված ուսուցման, ներառական կրթության և ակադեմիական փոխանակման ծրագրերի ոլորտներում, որոնք միտված են Հայաստանի և Միացյալ Նահանգների ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը»,- ասել է դեսպանը: