Երևանն ու Բաքուն հնարավոր խաղաղության համաձայնագրի որոշ պայմաններ են համաձայնեցրել Վաշինգտոնում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

միրզ

 

Երևանն ու Բաքուն Վաշինգտոնում կայացած բանակցություններում համաձայնեցրել են հնարավոր խաղաղության համաձայնագրի որոշ պայմաններ. Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վեդանտ Պատելը։

Նրա խոսքով՝ քննարկումը կառուցողական էր․ «Լրացուցիչ բարի կամքի, ճկունության և փոխզիջման դեպքում կողմերը կարող են համաձայնության հասնել»։ 

--00—ՍՊ