Մեր նախորդ խաղից հետո հայերն առաջադիմել են․ «Ղարաբաղի» նախկին դարպասապահ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

Շեհիչ

Ֆուտբոլի Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի ու թուրքական «Էրզրումսպորի» դարպասապահ Իբրահիմ Շեհիչը խոսել է Հայաստանի ազգային թիմի դեմ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրի հանդիպման մասին:

«Հայերը փորձելու են պաշտպանվել եւ սպառնալ մեր դարպասին հակագրոհներով: Նախկինում խաղացել ենք նրանց հետ եւ հեշտությամբ հաղթել, սակայն մեր նախորդ հանդիպումից հետո մրցակիցն առաջադիմել է: Ցանկանում ենք հաղթանակով սկսել ընտրական փուլը»,- Իբրահիմ Շեհիչի խոսքը մեջբերում է sportsport.ba-ն:

Հիշեցնենք, որ Իբրահիմ Շեհիչը 2013-2018-ը հանդես է եկել ադրբեջանական «Ղարաբաղում»: Բոսնիա-Հերցեգովինայի եւ Հայաստանի հավաքականները հանդիպել են նաեւ 2010 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում: Երեւանում բոսնիացիները հաղթել էին 2:0 հաշվով, իսկ տանը՝ 4:1:

Հայաստանի հավաքականը Բոսնիա եւ Հերցեգովինայի թիմի հետ կխաղա մարտի 23-ին Սարաևոյում: