Սիրիան հնարավոր է համարում Ռուսաստանի և Իրանի աջակցությամբ Թուրքիայի հետ համատեղ աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

1110590

Դամասկոսը պատրաստ է Թուրքիայի հետ անկեղծ և կառուցողական երկխոսության ՝ առաջադրված նպատակներին հասնելու համար՝ Սիրիայի ինքնիշխանության, անկախության, միասնության և տարածքային ամբողջականության հարգման պայմանով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Արաբական Հանրապետության արտաքին գործերի և վտարանդիների գործերով նախարար Ֆեյսալ Միքդադը՝ հանդես գալով Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարների քառակողմ հանդիպմանը:

«Չնայած վերջին տարիների ամբողջ բացասականությանը, Սիրիան և Թուրքիան կկարողանան միասին աշխատել ռուս և իրանցի բարեկամների օգնությամբ և աջակցությամբ՝ այն նպատակներին հասնելու համար, որոնք կծառայեն երկու երկրների շահերին»,- Միքդադի խոսքերն է մեջբերել SANA գործակալությունը:

--00—ՅՄ