Ապրելու երկիրը սկսվում է համայնքներից․ Տաթևն ապրելու համայնք է․ Մանե Թանդիլյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

mane

«Տաթև աշխատանքային այցի շրջանակում ծանոթացել եմ համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին։ Առաջին կանգառը Շինուհայր բնակավայրի երաժշտական դպրոցում էր, որի շենքն ամբողջությամբ վերանորոգվում է»։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդում է  «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը․

«Մշակութային համայնքներ, արվեստասեր երեխաների համար արժանապատիվ ու հարմարավետ միջավայր, համայնքների զարգացում և առաջընթաց։

Ութ բնակավայր միավորող Տաթև համայնքի այս միակ երաժշտական դպրոցը կառուցման օրվանից ՝ 50 և ավելի տարիներ, երբևէ չի վերանորոգվել, չեն գործել ենթակառուցվածքները։ Բայց շատ շուտով դպրոցն իր սաներին կդիմավորի լուսավոր ու հարմարավետ դասասենյակներով, դահլիճով, առանձնացված լսարաններով, ուսման և ստեղծագործելու համար անհրաժեշտ պայմաններով։

Ապրելու երկիրը սկսվում է համայնքներից։

Տաթևն ապրելու համայնք է»,- գրել է նա։ 

--00—ՍՊ