Հրաձիգ Հովհաննես Մարգարյանը` Եվրոպայի փոխչեմպիոն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

Սպորտ

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Հովհաննես Մարգարյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

Եվրոպայի երիտասարդների առաջնության վազող թիրախ ձևի 20-ամյա մարզիկ Հովհաննես Մարգարյանը խառը վազք վարժությունում ցույց է տվել գերազանց արդյունք: Նա խոցել է 378 միավոր և մինչև 21 տարեկան երիտասարդների պայքարում գրավել 2-րդ տեղը: