Դեբեդ գետից դուրս է բերվել 18-ամյա աղջկա դի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

Պատահար

Մարտի 20-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։35-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանզ է ստացվել, որ Շնող գյուղով հոսող Դեբեդ գետում դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Ջրահեղձ եղածը նույն գյուղի բնակիչ՝ 18-ամյա Մարիամ Անանյանն էր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով