​​​​​​​Չի՛ կարելի տրվել հակառակորդի քարոզչությանը և խուճապային վիճակում հայտնվել․ ադրբեջանագետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

տաթևիկ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

«Ադրբեջանը ՊՆ-ի և պետական այլ կառույցների հետ փոխկապակցված տելեգրամ ալիքներով և մեդիա աղբյուրներով ինտենսիվ քարոզչություն է իրականացնում այս ժամերին: Նպատակը՝ մեր հանրության ներսում խուճապ առաջացնելն է:

Տարածում են մեր զոհերի հետ կապված կեղծ ու ստահոդ լուրեր: 
Խնդրում եմ հետևե՛ք միայն պաշտոնական լրահոսին:

ՊՆ-ն տալիս է հավաստի տեղեկատվություն: Չի՛ կարելի տրվել հակառակորդի քարոզչությանը և խուճապային վիճակում հայտնվել: Դա կարևոր է հենց անվտանգային առումով»։ 

--00—ՍՊ