Կանցկացվի «Կենգուրու 2019» միջազգային մաթեմատիկական մրցույթը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

1

Մարտի  21-ին կանցկացվի «Կենգուրու 2019» միջազգային մաթեմատիկական մրցույթը, որին գրանցվել է մոտ 39 000 մասնակից Հայաստանի և Արցախի շուրջ 1037 դպրոցներից, տեղեկացրել են  «Այբ» կրթական հիմնադրամից։

 «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթն անցկացվում է Հայաստանում՝ ՀՀ կրթության և գիտության, Արցախում՝ ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունների հովանու ներքո: