Ով էլ հաղթի Թուրքիայում, միևնույն է` ՀՀ-ի երկու կողմում անդունդ է, մեր խնդիրները մենք պետք է լուծենք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

Ով էլ հաղթի Թուրքիայում, միևնույն է` ՀՀ-ի երկու կողմում անդունդ է, մեր խնդիրները մենք պետք է լուծենք: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց թուրքագետ, պրոֆեսոր, Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։

Մելքոնյանի համոզմամբ, Թուրքիայում գունավոր հեղափոխության նախանշաններ կան, ինչը կարող է հանգեցնել ցնցումների և նույնիսկ՝ բախման։ Թուրքագետի կարծիքով, եթե Էրդողանը պարտվի, ապա դա կլինի նրա քաղաքական և անգամ ֆիզիկական մահը, ըստ էության, այս ընտրությունը նրա կյանքի գլխավոր խնդիրն է։

Մանրամասերը՝ տեսանյութում։

--00—ԱՊ