Նոր Զելանդիայում ահաբեկչություն կատարած անձը մի քանի անգամ եղել է Թուրքիայում

ԵՐԵՎԱՆՄԱՐՏԻ 20, 24News

.

Նոր Զելանդիայում մզկիթների վրա հարձակման մեջ մեղադրվող 28-ամյա ավստրալացի Բրենթոն Թարանթը նախկինում Թուրքիա կատարած այցի շրջանակներում եղել է մի շարք նահանգներում։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Ըստ Hürriyet թերթի թղթակից Չեթին Այդընի՝  Բրենթոնը 2016թ. Թուրքիայում եղած ժամանակ 3 օր մնացել է Ստամբուլում գտնվող Այա Սոֆա (Սուրբ Սոֆիա) տաճարի հարևանությամբ գտնվող հյուրանոցներից մեկում։  Նույն տարում ահաբեկիչը ևս մեկ անգամ է մեկնել Թուրքիա, որտեղ մի քանի օրով կանգ է առել Ստամբուլի Ֆաթիհ շրջանի Աքսարայ շրջանում գտնվող հյուրանոցում։

Թարանթը Ստամբուլից բացի եղել է Թուրքիայի Աղրը, Սիվաս, Թոքաթ, Անկարա, Էդիրնե, Իզմիր և Մերսին նահանգներում։ Նշվում է, որ Թարենթը Թուրքիայում այցելել է մի շարք պատմական վայրեր և մշակութային կենտրոններ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նորզելանդական Քրայսթչերչ քաղաքի մզկիթներից մեկում սպանդ իրականացրած տղամարդը հարձակումից առաջ հրապարակած մի քանի էջանոց «մանիֆեստ»-ում իր «թիրախների» թվում նշել էր նաևԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անուննը:

Նա նաև «Թուրքերին» վերնագրով հատուկ բաժին է առանձնացրել իր հայտարարության մեջ ու սպառնացել «ավերել Կոստանդնուպոլսի բոլոր մզկիթները», եթե թուրքերը փորձեն առաջանալ դեպի Եվրոպա:

«Դուք կարող եք խաղաղ ապրել ձեր հողերում՝ Բոսֆորի արևելյան ափին: Սակայն եթե փորձեք բնակություն հաստատել Բոսֆորի արևմուտքում, եթե գաք Եվրոպա՝ կսպանենք ձեզ: Մենք կգանք Կ. Պոլիս ու կավերենք բոլոր մզկիթները: Այա Սոֆիան կազատագրվի մինարեթներից, և Կ. Պոլիսը կրկին կդառնա քրիստոնեական քաղաք, ինչին արժանի է», - գրել էր նա: