«Կովերի պարտեզի» վարձակալության հետևանքով Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում մտահոգիչ իրավիճակ է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

ֆգ

«Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության գործարքի հետևանքով Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում ստեղծվել է մտահոգիչ իրավիճակ։ Այս մասին 24News-ին հայտնեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը:

«Այս կապակցությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Երուսաղեմի Հայ Պատրիարք Ամենապատիվ Տ․ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ»,- նշեց Արթենյանը:

Քննարկման ընթացքում Պատրիարքը Վեհափառ Հայրապետին տեղեկացրել է, որ քայլեր են ձեռնարկվում Պատրիարքարանի իրավունքների պաշտպանության և խնդրի բարվոք հանգուցալուծման համար։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մշտական կապի մեջ է Պատրիարքի հետ, և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կարելի աջակցությունը կցուցաբերերի Պատրիարքարանին այս գործընթացում։ Այլ մանրամասներ այս պահին նպատակահարմար չենք նկատում հրապարակել։

Մերի Մանուկյան

--00—ԱՊ