Երբ ժամանակը գա, ելույթ կունենամ. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

.

«Երբ ժամանակը գա, կունենամ։ Երբ անհրաժեշտ գտնեմ, հանրային ելույթ կունենամ»: Այս մասին Հանրային հեռուստատեսության թղթակցին ասել է ՀՀ երրորդ նախագահ, Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով, լրագրողի այն հարցին, թե ինչու հրաժարականից հետո նա հանրային ելույթ չի ունենում:

Տեղեկացնենք, որ Սերժ Սարգսյանը Շախմատի տուն էր գնացել՝ ֆեդերացիայի նիստին մասնակցելու նպատակով։