Էրդողանը նախագահական ընտրության երկրորդ փուլի քարոզարշավին հանրահավաքներ չի անցկացնի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

erdogan

Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը CNN Turk եւ Kanal D հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քարոզարշավի շրջանակներում մտադիր չէ հանրահավաքներ անցկացնել, սակայն շաբաթվա վերջին կայցելի երկրաշարժերի գոտի․

«Մենք հանրահավաքներ չենք անցկացնի, բայց շաբաթ-կիրակի ես պլանավորում եմ ուղևորվել երկրաշարժերի գոտի․ մի շարք հանդիպումներ կանցկացնենք հանրության հետ, ինչպես հանրահավաքներում է»,-ասել է նա։

--00—ՍՊ